Կարևոր իրադարձություններ

Նվիրատվությունը կազատվի հարկումից. նոր օրինագիծ. «Ժամանակ»

20 Հոկտեմբեր, 2020 09:01
Նվիրատվությունը կազատվի հարկումից. նոր օրինագիծ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունն առաջարկում է ընդունել օրենք «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին»: Օրենքի ընդունման դեպքում Եվրասիական միության անդամ հանդիսացող երկրներից Հայաստան ներմուծված և Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում ներմուծողն ազատվում է ավելացված արժեքի, ակցիզային և բնապահպանական հարկ վճարելու պարտավորությունից:

Բազմաթիվ բարերարներ են վերջին շրջանում բախվում նման խնդրի, երբ Հայաստան ուղարկվող հումանիտար օգնությունը անհրաժեշտ է լինում մաքսազերծել, և այդ հարցը լուծվում է անհատական միջնորդությունների արդյունքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին