Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման նկատմամբ վերահսկողության հարցը

20 Հոկտեմբեր, 2020 08:43
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման նկատմամբ վերահսկողության հարցը

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Այս մասին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, գրում է ТАСС-ը։

«Այժմ անհրաժեշտ է ապահովել իրականացումը (կրակի դադարեցման- խմբ.), դա ամենահրատապ հարցն է, քանի որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել»,- ասել է նա՝ նշելով, որ գլխավոր հարցը մնում է այն, թե ինչպես ապահովել դրա կատարման նկատմամբ վերահսկողությունը:

«Այս հարցն, իհարկե, քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, և Խորհուրդը բավականին միակարծիք էր մոտեցումների հարցում»,- ասել է ներկայացուցիչը:

Միևնույն ժամանակ նա պարզաբանել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար «անհրաժեշտ կլիներ անվտանգության խորհրդի հատուկ մանդատ»: «Դա արագ գործընթաց չէ», - նշել է դիվանագետը: «Եղել են հաղորդումներ այն մասին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել է այն, թե ինչպես այդ վերահսկողությունը կարող էր իրականացվել», - նշել է Նեբենզյան:

Դիվանագետը չի բացառել, որ դիտարկմամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ առաքելությունը, առավել ևս, որ այդ կազմակերպությունն է ղեկավարում կարգավորման գործընթացը։ «Ով կլինի, ինչ դերակատարությամբ՝ դեռ մնում է հարց, որը քննարկվում է»,- ավելացրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին