Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    507
    516

  • EUR

    599,5
    615,5

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Նրանք ողջ եղելությունը պետք է արձանագրեն ֆիզիկապես լինելով Արցախում․ ՄԻՊ

20 Հոկտեմբեր, 2020 00:31
Հեղինակ՝ Արման Թաթոյան
Նրանք ողջ եղելությունը պետք է արձանագրեն ֆիզիկապես լինելով Արցախում․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում հենց այն բանի հետեւանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին: Նրանք ողջ եղելությունը պետք է արձանագրեն ֆիզիկապես լինելով Արցախում, պետք է ամեն ինչ իրենց աչքով անմիջականորեն տեսնեն ու ընկալեն:

Ժամանակն է ապացուցելու, որ ամենաբարձր մակարդակով հայտարարվող՝ «Որեւէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որեւէ իրավունք չպետք է անտեսվի» սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է ու պատրանք, այլ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք։

Պետք է ապացուցել, որ երեխայի երջանիկ մանկության իրավունքը, իր երեխային խաղաղ երկնքի տակ դաստիարակելու մոր իրավունքը կամ կյանքն արժանապատիվ վայելելու տատիկ-պապիկների իրավունքը դեռ որեւէ մեկը չի վերացրել. որեւէ քաղաքական պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա եւ վերջ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին