Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը հայտնել է Ալիևի հետ հանդիպելու նպատակով Մոսկվա գնալու պատրաստակամության մասին․ ՏԱՍՍ

19 Հոկտեմբեր, 2020 18:17
Փաշինյանը հայտնել է Ալիևի հետ հանդիպելու նպատակով Մոսկվա գնալու պատրաստակամության մասին․ ՏԱՍՍ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել Մոսկվա մեկնել՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման համար։

Այս մասին վարչապետը հայտնել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում:

ՏԱՍՍ-ի հարցին՝ պատրա՞ստ է ինքն անձամբ Մոսկվա մեկնել՝ ՌԴ-ի միջնորդությամբ նման հանդիպման մասնակցելու վարչապետն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի փոխզիջումների վրա։ Եվ նա պատրաստ է շարունակել գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ մեկնել, հանդիպել, խոսել։

«Եվ եթե մյուս կողմից պատրաստակամություն չկա, մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարել մեր ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների համար։ Ես կարծում եմ, որ սա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական Սփյուռքի դիրքորոշումն է, ես կարծում եմ՝ սա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է»,- հավելել է նա։

Փաշինյանը, միաժամանակ, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի փոխզիջումների վրա։

«Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։


 

Լրահոս

Դիտել ավելին