Կարևոր իրադարձություններ

Ցանկացած ոտնձգություն՝ նույնիսկ ոչ միտումնավոր, կստանա պատասխան. Իրանի ԱԳՆ

19 Հոկտեմբեր, 2020 15:45
Ցանկացած ոտնձգություն՝ նույնիսկ ոչ միտումնավոր, կստանա պատասխան. Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խատիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Իրանի տարածքում ռումբերի հարվածների հետ կապված միջադեպերին: Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը:

«Մեր քաղաքացիների անվտանգությունը Իրանի կարմիր գիծն է: Զինված ուժերին տրվել են անհրաժեշտ նախազգուշացումներ, իսկ մյուս կողմի բացատրությունները լսվել են: Մենք ասացինք, որ Իրանի դեմ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե դա սխալմամբ լինի, արժանի պատասխան կստանա », - ասաց խոսնակը:

Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում եղել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմի կողմից արձակված անօդաչու թռչող սարքերը և արկերը ընկել են Իրանի տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին