Կարևոր իրադարձություններ

Ծայրաստիճան անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները․ Լավրով (տեսանյութ)

19 Հոկտեմբեր, 2020 15:39
Ծայրաստիճան անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները․ Լավրով (տեսանյութ)

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՌԴ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ  հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կհամաձայնեցնեն Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմը:

ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոսկվան շփումների մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ այդ հարցի շուրջ։

«Այժմ ամենակարևորը, որը թերևս մեծ ջանքեր չի պահանջում, ռազմական հռետորաբանության դադարեցումն է՝ ոչ միայն կողմերի միջև, այլև՝ միջազգային դերակատարների։ Երկրորդ՝ ծայրաստիճան անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, հարվածները քաղաքացիական բնակավայրերի վրա, ինչը արտացոլված է և՛ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ, և՛ Մոսկովյան փաստաթղթում, որը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարը համաձայնեցրել էին մեր աջակցությամբ հոկտեմբերի 10-ին, և՛ երեկ համաձայնեցված փաստաթղթում», - ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին