Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    515

  • EUR

    596,5
    612,5

  • RUB

    6,55
    6,85

Կարևոր իրադարձություններ

Մա՛մ, տանկ եմ խոցել, թեժ մարտեր են եղել․ պատերազմում զոհված Նարեկ Խաչատրյանը Նոր Հաճնից էր

19 Հոկտեմբեր, 2020 13:56
Մա՛մ, տանկ եմ խոցել, թեժ մարտեր են եղել․ պատերազմում զոհված Նարեկ Խաչատրյանը Նոր Հաճնից էր

Արցախ-ադրբեջանական պատերազմում հարյուրավոր զինծառայողներ զոհվեցին հանուն հայրենիքի պաշտպանության։

Արցախում ընթացող պատերազմում զոհվեց նաև  Նարեկ Խաչատրյանը, ով բանակ էր զորկոչվել 2019թ․-ի հունվար ամսին։ Մինչև զինվորական ծառայության անցնելը սովորում էր քոլեջում։ «Նարեկը դպրոցում առաջատար շախմատիստ էր, բանակում ևս աչքի էր ընկնում իր ծառայությամբ։ Արցախում էր ծառայում։ Պատերազմի առաջին օրվանից առաջնագծում է եղել, առաջին օրերին, երբ թեժ մարտերն են ընթացել՝ խոցել է թշնամու մեկ տան»,- այս մասին Shabat.am-ին հետ զրույցում ասաց Նարեկ Խաչատրյանի մորաքույրը՝ Տաթևիկ Մելքոնյանը։

Նարեկի մորաքույրն ասաց, որ թշնամու տանկ խոցելուց բացի, Նարեկն ու մյուս զինծառայողները հակառակորդի 40-50 հոգանոց խմբի են վնասազերծել․ «Զանգել էր մայրիկին, ասել, որ թեժ մարտեր են ընթացել, բայց անգամ մի քերծվածք չկա վրան, ուրախացել էր։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամը 22։00-ին նորից  խոսել է մայրիկի հետ, դրանից երկու ժամ հետո մահացել»։

Պատերազմում զոհված Նարեկը ընտանիքի՝ ծնողների, քրոջ և եղբոր հետ ապրում էր  Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։ Ընտանիքը սոցիալապես վատ պայմաններում է ապրում․ «Մեծ հույսեր էին կապում Նարեկի հետ, որ բանակից կգա կրթություն կստանա, կաշխատի և այլն»։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշի քաղաքը,   ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:   

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին