Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    521,5

  • EUR

    619
    632

  • RUB

    6,91
    7,17

Կարևոր իրադարձություններ

Մի շարք զինծառայողներ աշխարհազորայինների հետ միասին ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, գրավել են նրա դիրքը, ականապատել և բարեհաջող դուրս եկել տարածքից. նրանք կպարգևատրվեն «Արիության համար» մեդալով

19 Հոկտեմբեր, 2020 10:16
Մի շարք զինծառայողներ աշխարհազորայինների հետ միասին ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, գրավել են նրա դիրքը, ականապատել և բարեհաջող դուրս եկել տարածքից. նրանք կպարգևատրվեն «Արիության համար» մեդալով

ԱՀ ՊԲ-ն հայտնում է. 

Նորօրյա հերոսներ
 
Կոլեկտիվ հաղթանակի հերթական փայլուն օրինակը: ՊԲ-ի մի շարք զինծառայողներ, գերազանց կերպով համագործակցելով աշխարհազորայինների հետ, համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը և սպառազինությունը, գրավել են հակառակորդի դիրքը, որից հետո ականապատել և բարեհաջող դուրս են եկել տարածքից: Հաջողված գործողության կազմակերպման ու իրականացման համար մայոր Հովիկ Միրզոյանը, կապիտաններ Արմեն Անդրյանը, Շանթ Հայրապետյանը, Դավիթ Հայրապետյանը, Կորյուն Սողոմոնյանը, ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը, շարքայիններ Սամվել Իսախանյանը, Ալիկ Շավերշյանը, Սուրեն Խաչատրյանը, Նորիկ Խաչատրյանը, կրտսեր սերժանտներ Կարեն Պետրոսյանը, Անդրանիկ Արամյանն ու Ալբերտ Ֆարմանյանը, աշխարհազորայիններ Թելման Գաբրիելյանը, Սեյրան Ավագիմյանը, Վարուժան Մանասյանը, Էրիկ Աղաջանյանը և պահեստազորի գնդապետ Մանվել Գրիգորյանը կպարգևատրվեն <<Արիության համար>> մեդալներով:
 
Շարունակում են պատրաստության գերազանց մակարդակ դրսևորել նաև ՊԲ-ի հակաօդայինները: Զորատեսակի ներկայացուցիչներից կրտսեր սերժանտ Արամ Աբաղյանը, կրտսեր սերժանտ Ռոբերտ Սիմոնյանը և շարքային-պայմանագրային Տիգրան Բաղդասարյանը, շարքից հանելով թշնամական 4 ԱԹՍ, ներկայացվել են <<Մարտական ծառայություն>> մեդալների:
 
Տղաները շարունակում են գործել մարտագծի ամենատարբեր հատվածներում և, ամեն օրվա արդյունքներով, բազմապատկել թշնամական կորուստների քանակը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին