Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,33
    6,58

Կարևոր իրադարձություններ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը տեղեկություններ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ

18 Հոկտեմբեր, 2020 23:47
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը տեղեկություններ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ

Հոկտեմբերի 18-ին ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսում տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Իրանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից։

Զրուցակիցները քննարկեցին հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Արտաշես Թումանյանը Սեյեդ Մահդի Ֆարշադանին տեղեկություններ ներկայացրեց Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական լայնածավալ գործընթացների, դրանցում Թուրքիայի և վերջինիս կողմից ներգրավված ահաբեկչական խմբավորումների մասնակցության մասին՝ ընդգծելով միջազգային հանրության անհապաղ միջամտության անհրաժեշտությունը։

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят, гостиная, стол, обувь и в помещении

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին