Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    572
    584

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

18 Հոկտեմբեր, 2020 23:11
Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 16։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 25-րդ կմ-ի մոտակայքում «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գեորգի Ա․, ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Գեորգի Ա․-ն հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին