Կարևոր իրադարձություններ

Այսօր մինչև 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում. Արծրուն Հովհաննիսյան

18 Հոկտեմբեր, 2020 22:25
Այսօր մինչև 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր մինչև 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում: Այս մասին հոկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Օրվա ընթացքում, ակտիվ մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում ԱԹՍ-ներ։ Այսօր մինչև 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում: Այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, թեժ է  հարավային ուղղությունը»,- ասաց Հովհաննիսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին