Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել. Ժոզեֆ Բորելի հայտարարությունը

18 Հոկտեմբեր, 2020 22:08
Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել. Ժոզեֆ Բորելի հայտարարությունը

Եվրոպական Միությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար զինադադար հաստատելու մասին Հայաստանի և Ադրբեջանի որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Եվրոպական Միության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեֆ Բորելի տարածած հայտարարության մեջ:

«ԵՄ-ն ցավում է, որ խախտումները շարունակվում են և հաղորդումներ են ստացվում Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների շարունակվելու մասին: Դա ավելի շատ տառապանքների է հանգեցնում քաղաքացիական բնակչության շրջանում: Դա խորացնում է հակամարտությունը պետությունների և հասարակությունների միջև՝ ավելի բարդացնելով վերքերի բուժումը: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել: Ընդհանուր առմամբ հակամարտությունը հանգեցրել է շատ և անընդունելի զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում»,- նշել է Բորելը՝ շեշտելով, որ ԵՄ-ն որոշիչ կերպով դատապարտում է նման հարձակումները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին