Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն արգելված զինատեսակներով փորձում է բնաջնջել արցախցիներին․ գերմանացի պատգամավորները՝ Արցախում

18 Հոկտեմբեր, 2020 21:19
Ադրբեջանն արգելված զինատեսակներով փորձում է բնաջնջել արցախցիներին․  գերմանացի պատգամավորները՝ Արցախում

Մենք մտավախություն ունենք, որ Արցախում կարող է նոր ցեղասպանություն կատարվել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները:

«Ադրբեջանն արգելված զինատեսակներով փորձում է բնաջնջել արցախցիներին: Մենք դատապարտում ենք բոլոր ագրեսիվ քայլերը և հորդորում ենք բոլոր երկրներին՝ պատամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ»։

Գերմանիացի պատգամավորները նաև հաստատեցին, որ Ադրբեջանի կողմից կռվում են Սիրիայից և Լիբիայից եկած վարձկաններ:

Գերմանիացի պատգամավոր Անդրեաս Գալաուն ընդգծեց՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել այս հարցը լուծելու խաղաղ ճանապարհով, փոխարենը պատրաստվել է պատերազմի: Գալաուն նշեց, որ պետք է Բաքվի ու Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառվեն։ Շեշտեց, որ Գերմանիան չի կարող զենքով այս պատերազմի մեջ մտնել ու օգնել, բայց պատժամիջոցներ կարող է կիրառել, որն ավելի ուժեղ հարված է, քան զենքը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին