Կարևոր իրադարձություններ

Դա մեծ հանցագործություն է մարդկության նկատմամբ. գերմանական մամուլն արդար ձևով չի ներկայացնում այս պատերազմը․ գերմանացի պատգամավորները՝ Արցախում

18 Հոկտեմբեր, 2020 21:10
Դա մեծ հանցագործություն է մարդկության նկատմամբ. գերմանական մամուլն արդար ձևով չի ներկայացնում այս պատերազմը․ գերմանացի պատգամավորները՝ Արցախում

Գերմանիայի Բունդեսթագի մի շարք պատգամավորներ այցելել են Արցախ և սեփական աչքերով համոզվել, որ թուրք-ադրբեջանական դաշինքն ավերածություններ է գործում խաղաղ բնակչության շրջանում:

«Դա մեծ հանցագործություն է մարդկության նկատմամբ: Մենք կոչ ենք անում աշխարհի խորհրդարաններին՝ ոչ միայն խոսել, այլ7գործել, պատժամիջոցներ կիրառել Արցախի վրա հարձակվող երկրների ու նրանց զենք մատակարարողների նկատմամբ»,- ասել են պատգամավորները:

Ըստ նրանց, գերմանական մամուլը ճիշտ չի լուսաբանում Արցախում տեղի ունեցած բռնությունները:

«Գերմանական մամուլն արդար ձևով չի ներկայացնում այս պատերազմը, այդ պատճառով կարևոր էր, որ մենք գայինք այստեղ և մեր աչքերով տեսնեինք իրականությունը: Մենք եղել ենք Շուշի քաղաքում ու տեսել, որ Ադրբեջանը թիրախավորել է եկեղեցին: Այսօր Ստեփանակերտում մեր աչքով տեսել ենք, որ բնակելի շենքերն են հրթիռակոծվել, որոնց մոտակայքում որևէ ռազմական տեխնիկա կամ օբյեկտ չի եղել: Մենք արձանագրել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակում է գործել Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչը մեծ հանցագործություն է մարդկության դեմ»,- ասել է գերմանացի պատգամավորը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին