Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին`Սարգսյան Արեգին (13.11.2001 թ.), Ամիրջանյան Նարեկին (23.05.2001 թ.) և Միքայելյան Ալբերտին (07.09.2001 թ.):
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին 1lurer.am-ին հայտնել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են հայ ռազմագերիների առողջական վիճակին, պահման պայմաններին, օգնել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: