Կարևոր իրադարձություններ

Թուրքիան իր հայտարարություններով ցույց է տալիս, որ Ռուսաստանի համար անհուսալի դաշնակից է. ռուս պատգամավոր Միխայիլ Շերեմետ

18 Հոկտեմբեր, 2020 20:40
Թուրքիան իր հայտարարություններով ցույց է տալիս, որ Ռուսաստանի համար անհուսալի դաշնակից է. ռուս պատգամավոր Միխայիլ Շերեմետ

Թուրքիան իր հակաղրիմյան հայտարարություններով ցույց է տալիս, որ Ռուսաստանի համար անհուսալի դաշնակից է: Այս մասին հայտարարել է Ղրիմի տարածաշրջանից ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը, գրում է РИА Новости-ն:

«Թուրքիան վերջին ժամանակներս, ցավոք, իրեն անհուսալի դաշնակից է ցույց տալիս` բացահայտ ոչ բարեկամական դիրքորոշում որդեգրելով Ռուսաստանի եւ ռուսական Ղրիմի նկատմամբ։ Իզուր չէ, որ Ղրիմում Ալեքսանդր III-ի հուշարձանն է, որն ասել է, որ Ռուսաստանն ունի երկու դաշնակից՝ բանակն ու նավատորմը»,- ին ասել է Շերեմետը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանություններն իրենց անհարգալից քաղաքականությամբ ռիսկի են դիմում, քանի որ ռուս զբոսաշրջիկներն առհասարակ կդադարեն այցելել Թուրքիայի հանգստավայրերը: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի ճանաչում Ղրիմը՝ որպես ռուսական շրջան, և մտադիր է Ուկրաինայի հետ միասին աջակցել Ղրիմի թաթարներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին