Կարևոր իրադարձություններ

Տեսանելի վայրերում Ստեփանակերտն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից. ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

18 Հոկտեմբեր, 2020 19:57
Տեսանելի վայրերում Ստեփանակերտն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից. ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանն այսօր հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում, հետևել ծառայության սակրավորական խմբի աշխատանքներին, միաժամանակ ստուգել կատարված աշխատանքը: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ 

Սակրավորական ջոկատներն այժմ աշխատում են մի քանի ուղղություններով: Տեսանելի վայրերում քաղաքն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից: Այժմ աշխատանքներն ընթանում են՝ ըստ բնակչության կանչերի:

Կարեն Սարգսյանն այնուհետև եղել է հրթիռակոծված քաղաքացիական ենթակառուցվածքներում: «Ադրբեջանը չի՛ կարող ոչնչացնել հազարամյակներով ստեղծած Արցախի ազգային ինքնությունը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է և պարտավոր է անել ամեն ինչ, օր առաջ մեր բնակավայրերն ավելի բարեկեցիկ ու ապահով դարձնելու համար»-նշել է Կարեն Սարգսյանը:

Պատերազմն ավելի մեծ լսարանին ներկայացնող բրիտանական մեդիաներկայացուցիչներին, ծառայության տնօրենն անձամբ է պատմել ադրբեջանական զինուժի կողմից մեր քաղաքացիական օբյեկտների թիրախավորման, խաղաղ բնակչության շրջանում՝ զոհերի ու վիրավորների, ինչպես նաև Արցախի փրկարարի հագեցած օրակարգի մասին:

На изображении может находиться: 3 человека, на улице

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и на улице

На изображении может находиться: один или несколько человек, дерево и на улице

На изображении может находиться: 1 человек, небо, дерево, обувь и на улице

На изображении может находиться: 2 человека, люди стоят и в помещении

На изображении может находиться: еда и в помещении

 

Լրահոս

Դիտել ավելին