Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիահայերը Փարիզում բողոքի ակցիայով պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը

18 Հոկտեմբեր, 2020 19:49
Ֆրանսիահայերը Փարիզում բողոքի ակցիայով պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը

Ֆրանսիայում ապրող հայերն այսօր` հոկտեմբերի 18-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կրկին բազմահազարանոց ցույց են անցկացնում: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան և ճանաչել Արցախի անկախությունը:

Հավաքվածները վանկարկում են «Արցախը մերն է», «Փառք Հայոց բանակին», «Ալիև, Էրդողան՝ ահաբեկիչ», «Կյանքս՝ Արցախին»։

Ավելի քան 10 հազար հավաքվածները քայլերթով շարժվում են դեպի Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատուն՝ բողոքի ակցիան դեսպանատան դիմաց շարունակելու համար:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին