Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը

18 Հոկտեմբեր, 2020 18:45
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանի Շինարարների Միության» տարածած հաղորդագրությւոնից։

«Այս ծանր օրերին ունեցանք ևս մեկ կորուստ: Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը: Նա հայ ճարտարապետական մտքի հենասյուներից էր, ով հսկայական ներդրում է ունեցել այդ ոլորտում։

«Ճարտարապետը պատասխանատու է իր յուրաքանչյուր աշխատանքի համար, քանի որ իր նախագծած կառույցով նա հետք է թողնում ժամանակի մեջ: Եթե նա իր աշխատանքով փչացնում է այդ ժամանակահատվածը, ապա դրանով բարդություն է ստեղծում ճարտարապետների գալիք սերնդի համար: Դա ժառանգություն է: Ինչպես ընտանիքում, այնպես էլ ճարտարապետության մեջ, դու փոխանցում է էստաֆետը եկող սերնդին»,- Գուրգեն Մուշեղյան։

Գործդ անմահ, հիշատակդ վառ, Վարպետ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին