Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար․ UNICEF

18 Հոկտեմբեր, 2020 16:49
Հեղինակ՝ Յունիսեֆ Հայաստան
Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար․ UNICEF
ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
 
Լեռնային Ղարաբաղում և նրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար։ Երեխաների մահվան և վիրավորման բազմաթիվ դեպքերին զուգահեռ՝ վնասվել կամ փլուզվել են հարյուրավոր տներ և դպրոցներ։
 
Բազմաթիվ երեխաներ ընտանիքների հետ շաբաթներ շարունակ տառապում են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից և վշտից։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը խստագույնս հորդորում է, որ պետք է հավատարիմ մնալ հումանիտար հրադադարին, որին երկու կողմն էլ համաձայնել էր հոկտեմբերի 9-ին: Երեխաները, ընտանիքները, քաղաքացիական հաստատությունները պետք է պաշտպանված լինեն` մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի տառին համապատասխան։
 
Ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը բոլոր երեխաների լավագույն շահն է։

 

Լրահոս

Դիտել ավելին