Կարևոր իրադարձություններ

Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու ագրեսիայի պատճառով խախտվել և խատվում է շուրջ 33 000 մարդու կրթության իրավունք

18 Հոկտեմբեր, 2020 13:55
Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու ագրեսիայի պատճառով խախտվել և խատվում է շուրջ 33 000 մարդու կրթության իրավունք

ԱՀ ԿԳՄՆ-ն հայտարարություն է տարածել. 

Քսան օր շարունակ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի ընթացքում միջազգային նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծվում են Արցախի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները։ Առ այսօր թիրախավորվել ու ավերվել են 18 դպրոցական շենք, 6 մանկապարտեզ, չորս մշակութային օջախ։ Թշնամու գերճշգրիտ կրկնակի հարվածից ավերվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը։ Այս մասին հայտնում է Արցախի Կրթությ ան, գիտության և մշակույթի նախարարությունը։

Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խատվում է շուրջ 33 000 մարդու կրթության իրավունք։ 24 000 աշակերտ դպրոց չի հաճախում, 4016 երեխա՝ մանկապարտեզ, 4986 ուսանող՝ արհեստագործական ուսումնարան, քոլեջ և բարձրագույն ուսումնական հաստատություն։ Ունենք նաև զոհված ուսանողներ։

 

Լրահոս

Դիտել ավելին