Կարևոր իրադարձություններ

Իրանը հոկտեմբերի 18-ից ստացավ զենք գնելու և վաճառելու իրավունք. ՏԱՍՍ

18 Հոկտեմբեր, 2020 13:32
Իրանը հոկտեմբերի 18-ից ստացավ զենք գնելու և վաճառելու իրավունք. ՏԱՍՍ

Իրան մատակարարումների, ինչպես նաև այդ երկրից զենքի արտահանման էմբարգոյի ժամկետը լրացավ այսօր՝ կիրակի օրը: Այսօր ուղիղ հինգ տարի է անցել իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համար գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) ուժի մեջ մտնելուց և դրան աջակցող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևից, որը սահմանել էր համապատասխան ժամկետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին դեռևս հոկտեմբերի 14-ին շնորհավորել էր երկրի բնակչությանը՝ զենքի էմբարգոն վերացնելու կապակցությամբ: «Նրանց համար, ովքեր կասկածում են, թե ինչ է բերել մեզ միջուկային գործարքը, սա դրա արդյունքներից մեկն է: Կիրակի օրվանից մենք կկարողանանք զենք վաճառել ում ուզում ենք և գնել ումից ուզում ենք», - ասել էր քաղաքական գործիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին