Կարևոր իրադարձություններ

Մեր հաղթանակը հաստատ գալու է, որովհետև մարդիկ թաքցնում են իրենց տարիքը, ֆիզիկական վիճակը, որպեսզի կամավորագրվեն․ Արծրուն Հովհաննիսյան

17 Հոկտեմբեր, 2020 23:55
Մեր հաղթանակը հաստատ գալու է, որովհետև մարդիկ թաքցնում են իրենց տարիքը, ֆիզիկական վիճակը, որպեսզի կամավորագրվեն․ Արծրուն Հովհաննիսյան

Մեր հաղթանակը հաստատ գալու է, որովհետև մարդիկ թաքցնում են իրենց տարիքը, ֆիզիկական վիճակը, որպեսզի կամավորագրվեն: Այս մասին հոկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ամեն օր քաղաքում ես հանդիպում եմ տղաների և, որը զարմանալի է, աղջիկների, որոնք ինձ ուղղակի խնդրում են, որ զինվորագրենք իրենց։ Նրանք ժամանակին ինչ-ինչ պատճառերով չեն ծառայել, առողջական, ընտանեկան, օրենքով, գիտական թեզեր պաշտպանելով, բայց հիմա շատ են ուզում, իսկ օրենքը թույլ չի տալիս։ Նրանք մերժվում են և ամեն անգամ ինձ խնդրում են՝ ինչպես անենք, որ գնանք ճակատ, ինչպես անենք, որ զենք բռնել սովորենք։ Մենք չենք կարող այսքանից հետո չհաղթել ու հաղթելու ենք»,- ասաց Հովհաննիսյանը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին