Կարևոր իրադարձություններ

Այդ զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմից էլ. Մակրոնը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին

17 Հոկտեմբեր, 2020 23:31
Այդ զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմից էլ. Մակրոնը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է կեսգիշերից Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնությունը և ընդգծել, որ այն պետք է խստորեն հարգվի երկու կողմից էլ: Այս մասին հայտնում է Reuters-ը, հղում անելով նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությանը, գրում է «Արմենպրես»-ը։

«Այդ զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմից էլ։ Ֆրանսիան շատ ուշադիր կհետևի դրան և կպահպանի իր հանձնառությունը, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն ընդմիշտ, և, որպեսզի հնարավոր լինի արագ սկսել վստահության վրա հիմնված քննարկումները», - ասված է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին