Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում սիրիացի վարձկանների առկայությունն ապացուցող ևս մեկ ձայնային հաղորդագրություն է վերծանվել (ձայնագրություն)

17 Հոկտեմբեր, 2020 23:20
Ադրբեջանում սիրիացի վարձկանների առկայությունն ապացուցող ևս մեկ ձայնային հաղորդագրություն է վերծանվել (ձայնագրություն)

«Region Monitor»-ը վերծանել և թարգմանել է «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի՝ զինակից ընկերներին ուղարկած ձայնային հաղորդագրությունը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սիրիացի վարձկանները ուղարկվում են Ադրբեջան։

«Ուշագրավ է, որ ձայնային հաղորդագրությունը, որը հայտնվել է սիրիացի վարձկաններին սատարող արաբական տելեգրամյան ալիքներից մեկում, հրապարակվել է հոկտեմբերի 15-ին։ Իսկ ձայնագրությանը ուղեկցող գրառումից պարզ է դառնում, որ վարձկաններին դեռ շարունակում են ուղարկել Ադրբեջան։ Միևնույն ժամանակ նշվում է, որ չնայած նրանք Լիբիա են ուզում գնալ, բայց նրանց խաբեությամբ Ադրբեջան են տանում»,- գրում է «Region Monitor»-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին