Ադրբեջանը պատերազմ հրահրելուն զուգընթաց, փորձել է ԱԹՍ-ների միջոցով բնակիչների ուշադրությունը գրավել, որոշ հատվածներում էլ՝ հռթիռակոծել։ Այս մասին հոկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Մենք մարզի Մեծ Մասրիկ համայնքում ունեցանք զոհ, 2 վիրավորներ։ Վերջերս նաև 14-ամյա Նարեկը վիրավորվեց։ Վնասվել է շուրջ 40 առանձնատուն, 2 դպրոց։ Մեծ Մասրիկում խոցման արդյունքում ոչ միայն ամբողջովին տունը փփլվեց, այլև գազատարը վնասվեց ու հրդեհ բռնկվեց»,- ասաց Գեղարքունիքի մարզպետը։
«Մինչ այս պահը Գեղարքունիքում խոցվել է ադրբեջանական 18 ԱԹՍ»,- հայտնեց Սանոսյանը, հավելելով, որ դրանք միայն Վարդենիսի տարածաշրջանում չեն խոցվել, խոցվել են նաև Մարտունու և Գավառի տարածաշրջաններում։