Կարևոր իրադարձություններ

Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

17 Հոկտեմբեր, 2020 22:05
Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:  

Լավրովն ընդգծել է ԼՂ վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարության արդիականությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Մոսկվայում հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների` հումանիտար հրադադարի մասին հայտարարությանը խստորեն հետևելու անհրաժեշտությունը։

Վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով առարկայական բանակցությունների մեկնարկի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված համաձայնության կարեւորությունը

 

Լրահոս

Դիտել ավելին