Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը․ ԱՀ ԱԳ նախարար

17 Հոկտեմբեր, 2020 21:23
Հեղինակ՝ Մասիս Մայիլյան
Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը․ ԱՀ ԱԳ նախարար

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։

Փաստաթուղթը պարունակում է մասնավորապես հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։

Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո, և առաջինը Օվերն-Ռոն-Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին