Կարևոր իրադարձություններ

Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքը Հայաստանի ու Արցախի կողքին է (տեսանյութ)

17 Հոկտեմբեր, 2020 18:55
Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքը Հայաստանի ու Արցախի կողքին է (տեսանյութ)

Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքը յուրահատուկ համախմբվածություն ցուցաբերեց այս օրերին։ Ցույցեր, քաղաքական, քարոզչական աշխատանք,նվիրատվություններ «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժին ու ներկայացնում տեսանյութ, որում պատմվում է իրականացված գործողությունների և շարունակվելիք անելիքների մասին:

Ըստ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանի հայ դատի հանձնախմբի խորհրդի անդամ Ռոքսաննա Մաքասջյանի, պատերազմի լուրը ստանալուն պես անմիջապես ժողով են հրավիրել՝ հասկանալու առաջնահերթ անելիքները Հայաստանին ու Արցախին օգնելու համար։

«Նախևառաջ լուր տարածեցինք, որ դրամահավաք կա, պետք է գումար հասցնեն, որպեսզի մեր զինվորները ունենան ամենը, ինչ որ պետք է։ Ամեն շաբաթ նորից հաղորդագրություն ենք ուղարկում համայնքին, որպեսզի շարունակեն գումար ուղարկել աշխատանքի շաբաթական, ամսական եկամուտից, ինչքան կարող են»,- «Հայերն Այսօր»-ի հետզրույցում նշել է Ռոքսաննա Մաքասջյանը՝ հատկանշական համարելով նաև տեղական մամուլի հետ աշխատանքներում գրանցած հաջողությունները։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Դիտել ավելին