Կարևոր իրադարձություններ

Թուրք-ադրբեջանական զինված ուժերը անցած 7 օրում հրթիռակոծել են Սյունիքի մարզի 4 բնակավայր. ԱԻՆ (լուսանկարներ)

17 Հոկտեմբեր, 2020 18:30
Թուրք-ադրբեջանական զինված ուժերը անցած 7 օրում հրթիռակոծել են Սյունիքի մարզի 4 բնակավայր. ԱԻՆ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ և Խնածախ բնակավայրերը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Հրթիռակոծություններից տուժած տարածքներում Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարներն իրականացրել են համապատասխան միջոցառումներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին