Կարևոր իրադարձություններ

Ալիևը խոստովանեց, որ հայերը ունեն ամուր պաշտպանական դիրքեր և ինչքան որ անհրաժեշտ է՝ զենք․Տաթևիկ Հայրապետյան

17 Հոկտեմբեր, 2020 17:22
Հեղինակ՝ Տաթևիկ Հայրապետյան
Ալիևը խոստովանեց, որ հայերը ունեն ամուր պաշտպանական դիրքեր և ինչքան որ անհրաժեշտ է՝ զենք․Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ալիևի հայստատարությանը։

Բաքվի բռնապետը իր այսօրվա ելույթում, քարոզչական բոլոր ձևակերպումներով հանդերձ, խոստովանեց, որ հայերը ունեն ամուր պաշտպանական դիրքեր և ինչքան որ անհրաժեշտ է՝ զենք։

Հիշեցնենք Ալիևին, որ հայոց բանակը հզոր է, ունի ամուր կամք և անկոտրում է՝ հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու համար մղվող այդ ծանր պատերազմում։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

 

Լրահոս

Դիտել ավելին