Կարևոր իրադարձություններ

«ԼՂ հարցում ԱՄՆ-ի և ՌԴ-ի դիրքորոշումները սկզբունքային առումով համընկնում են». ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

17 Հոկտեմբեր, 2020 16:48
«ԼՂ հարցում ԱՄՆ-ի և ՌԴ-ի դիրքորոշումները սկզբունքային առումով համընկնում են». ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

ՏԱՍՍ գործակալությունը գրում է․ Ռուսական Առաջին ալիքի եթերում հայտնել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ասել է․ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգվորման սկզբունքային հարցերում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են»: 

Դեսպանի խոսքով դա հաճելի անակնկալ էր, երբ հրապարակվեց երեք նախագահների (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) համատեղ հայտարարությունը:

« Մեզ մոտ այնքան քիչ են դեպքերը, երբ ամերիկյան և ռուսական դիրքորոշումները համընկնում են: Մենք կողմերին զսպվածության, նախևառաջ կրակի դադարեցման և դիվանագիտական ջանքերին վերադարձի կոչ ենք արել: Կան որոշ նրբություններ, սակայն սկզբունքային առումով մենք աջակցում ենք այն գործընթացին, որը պետք է կողմերին դեպի խաղաղություն տանի»- ասել է նա։



 

Լրահոս

Դիտել ավելին