Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի հրետակոծությունից 3 քաղաքացի է տուժել․ Արցախ ՄԻՊ

17 Հոկտեմբեր, 2020 16:10
Հեղինակ՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Ստեփանակերտի հրետակոծությունից 3 քաղաքացի է տուժել․ Արցախ ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հոկտեմբերի 16 լույս 17-ի գիշերը Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը ծանր հրթիռներով և ԱԹՍ-ներով: Հրթիռակոծության և օդային հարվածների հետևանքով Ստեփանակերտում տուժել են 3 քաղաքացիական անձինք՝ 82-ամյա Ռուզաննա Սարգսյանը, 36-ամյա Վարդան Խանամյանը, 33-ամյա Արման Արամյանը: Քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվել է մեծ նյութական վնաս:

 

Լրահոս

Դիտել ավելին