Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,33
    6,58

Կարևոր իրադարձություններ

Ավագ սերժանտը ոչնչացրել է թշնամական ուժերի գնդապետի՝ առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ. նորօրյա հերոսներ

17 Հոկտեմբեր, 2020 12:07
Հեղինակ՝ Պաշտպանության բանակ
Ավագ սերժանտը ոչնչացրել է թշնամական ուժերի գնդապետի՝ առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ. նորօրյա հերոսներ

Արցախի Պաշտպանության բանակը ներկայացրել է նորօրյա հերոսներին.

Նորօրյա հերոսներ

<<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված քաջորդիներից է փախգնդապետ Տարոն Քոչարյանը, ով կարողացել է հստակորեն կազմակերպել իր ստորաբաժանման պաշտպանությունը և, դիմելով ակտիվ գործողությունների, ոչնչացրել թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ: Նույն բնույթի գործողությունների համար, փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը կպարգևատրվի <<Արիության համար>> մեդալով:

Կոլեկտիվ ու անհատական հերոսության դրվագներ են կերտել շարքայիններ Գոռ Հովհաննիսյանը, Վարդգես Ալոյանը, Պետիկ Հունանյանը, Ռաֆայել Կարապետյանը, Հայկ Դարբինյանը, սերժանտ Վահե Սահակյանն ու ավագ սերժանտ Մհեր Դանիելյանը: Տղաները, ավագ սերժանտ Մհեր Դանիելյանի հրամանատարությամբ, հերոսաբար մարտնչել են հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ՝ պատճառելով բազմաթիվ կորուստներ: Ոչնչացված թշնամական ուժերի շարքում եղել է նաև գնդապետի կոչումով բարձրաստիճան սպա, որին անձամբ ոչնչացրել է ավագ սերժանտ Դանիելյանը՝ առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ: Նշված տղաները բոլորն էլ ներկայացվել են պետական բարձր պարգևների և շուտով կստանան <<Արիության համար>> մեդալներ, իսկ շարքային Գոռ Հովհաննիսյանը ներկայացվել է <<Մարտական խաչ>>-ի ասպետության 2-րդ աստիճանի:

Փառք մեր հերոսներին…

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին