Կարևոր իրադարձություններ

Ինչպես պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը՝ ըստ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահի

17 Հոկտեմբեր, 2020 11:45
Ինչպես պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը՝ ըստ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահի

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի հակամարտության կարգավորմանը:

Նա գրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պետք է ընդունեն, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի հարակից «օկուպացված տարածքները» վերադարձվեն ու կարգավիճակ լինի Լեռնային Ղարաբաղի համար: Սրանք հիմնարար սկզբունքների երկու կարևոր տարրերն են:

Ջեյմս Ուորլիքը ավելացրել է․ «Չնայած Թուրքիան ժխտում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղում Սիրիայից եկած վարձկաններին, օտարերկրյա գրոհայինների օգտագործումը վտանգավոր շրջադարձ է եւ հղի է պատերազմի ծավալման ռիսկով: Հայաստանի եւ Ադրբեջանի հարեւանները պետք է աջակցեն բարձր մակարդակի բանակցությունները»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին