Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԱՏՄ-ի 10 հոգանոց խումբն ընդգրկվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատանքներում․ (լուսանկարներ)

17 Հոկտեմբեր, 2020 11:33
ՀՀ ԱԱՏՄ-ի 10 հոգանոց խումբն ընդգրկվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատանքներում․ (լուսանկարներ)

Արցախի ԱԻ պետական ծառայության հետ համատեղ թիկունքային աշխատանքներում ընդգրվել է նաև Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Հակոբ Ավագյանի ղեկավարությամբ 10 հոգանոց խմբի մի մասը դեղագետներ են,որոնք պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետները,  տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հիմնարկներին:

Խմբի մի մասն ընդգրկվել է ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին սննդի ու անհրաժեշտ պարենի մատակարարման գործում:

ԱԻ պետական ծառայության տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմի անձնակազմին, այս օրերին Արցախում գտնվելու և ցուցաբերվող աջակցության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին