Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել․Տուժել է 3 քաղաքացիական անձ․ ԱԻՊԾ (լուսանկարներ)

17 Հոկտեմբեր, 2020 10:18
Ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել․Տուժել է 3 քաղաքացիական անձ․ ԱԻՊԾ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել:

Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ՝ զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել:

Ընդհանուր վնասների չափկը ճշտվում է:

Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց: | ԱՀ ԱԻՊԾ

 

 

Լրահոս

Դիտել ավելին