Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ի դռներն ավելի ամուր են փակվում Թուրքիայի առջև․ «Հայաստանի Հանրապետություն»

17 Հոկտեմբեր, 2020 08:04
ԵՄ-ի դռներն ավելի ամուր են փակվում Թուրքիայի առջև․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Ավստրիայի Ազգային խորհուրդը՝ խորհրդարանը, հոկտեմբերի 14-ին միաձայն ընդունեց Արցախում թուրքական ռազմական միջամտությունը և Թուրքիայի կողմից Ադրբեջանին սպառազինության տրամադրումը դատապարտող բանաձև։

Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի կարևորության և հայ-ավստրիական հարաբերությունների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է Միջազգային խաղաղության ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ (Ավստրիա), քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ։

«Ավստրիացի պատգամավորներն այս անգամ թիրախավորված քննադատեցին Թուրքիայի կողմից զենքի մատակարարումը և պատերազմական գործողությունների հրահրումը, հակամարտող կողմերին կոչ արեցին վերադառնալ հրադադարին և պատրաստակամություն հայտնեցին Վիեննայում պլատֆորմ տրամադրել բանակցությունների համար։ Այն հանգամանքը, որ միջազգային հարաբերություններում կարևոր դերակատարում և չեզոք երկրի կարգավիճակ ունեցող Ավստրիան է հանդես գալիս հստակ դիրքորոշմամբ՝ փոխում է նաև միջազգային հանրության կարծիքը՝ ծանր կացության մեջ դնելով Թուրքիային»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին