Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը ՌԴ Պետդումայի՝ Արցախ այցելած պատգամավոր Վիտալի Միլոնովին սև ցուցակում է ընդգրկել

17 Հոկտեմբեր, 2020 00:08
Ադրբեջանը ՌԴ Պետդումայի՝ Արցախ այցելած պատգամավոր Վիտալի Միլոնովին սև ցուցակում է ընդգրկել

Ադրբեջանի արտգործնախարարությունը Ռիա Նովոստի-ին հայտնել է, որ Բաքուն Սև ցուցակում է ներառել Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին`Լեռնային Ղարաբաղ չհամաձայնեցված այցի համար:

2013-ին Բաքուն հրապարակել է օտարերկրացիների սև ցուցակը, ովքեր այցելել են Արցախ ՝ առանց Ադրբեջանի իշխանությունների համաձայնության: Այս անձանց արգելվում է մուտք գործել Ադրբեջան: Ցուցակը պարբերաբար թարմացվում է:

Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ Բաքուն «խստորեն դատապարտում է» Միլոնովի ուղեւորությունը: 

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի

 

Լրահոս

Դիտել ավելին