Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    577
    589

  • RUB

    6,34
    6,59

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում կյանքից հեռացել է մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը

16 Հոկտեմբեր, 2020 23:04
Թուրքիայում կյանքից հեռացել է մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը

Հոկտեմբերի 16-ին Թուրքիայում տևական հիվանդությունից հետո կյանքից հեռացել է մեջլիսի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

51-ամյա նախկին լրագրող, գործող պատգամավոր Եսայանը երկարատև բուժում էր ստանում քաղցկեղի դեմ։  Հայ պատգամավորը դեռևս 2019-ի հոկտեմբերի 19-ին սոցցանցում արած գրառմամբ նշել էր իր բուժման կուրսի մասին: 

Նշենք, որ հայ պատգամավորի ընտանիքին և հարազատներին ցավակցություններ են հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իշխող կուսակցության բազմաթիվ անդամներ, քաղաքական գործիչներ։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին