Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պահպանում է աջակցությունը՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ղրիմի «բռնակցումը», հաղորդում է Ռիա Նովոստի-ն:
Թուրքական պետության ղեկավարը այդ մասին ասել է աշխատանքային այցով Անկարայում գտնվող Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Թուրքիան Ուկրաինային դիտում է որպես առանցքային երկիր՝ մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից: Հետևաբար, մենք միշտ աջակցել ենք և կշարունակենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ... Ուկրաինայի հետ միասին մենք կշարունակենք աջակցել Ղրիմի թաթարներին», - ասել է Էրդողանը:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Ղրիմի պլատֆորմ նախագծին մասնակցելու պատրաստակամության համար, որի նպատակն է թերակղզին վերադարձնել Ուկրաինային:
Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի