Կարևոր իրադարձություններ

Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը. Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսն՝ ամփոփ

16 Հոկտեմբեր, 2020 22:20
Հեղինակ՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը. Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսն՝ ամփոփ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջը գրառում է կատարել. 

Վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետակոծությունից, հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառվել են նաև օդային հարձակման այլ միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել է լայնածավալ հարձակման:
 
Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք:
 
Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը: Որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր հատկապես հարավային ուղղությամբ:
 
Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ, այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցվել: Մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ չեն իդենտիֆիկացված:
 
Արծրուն Հովհաննիսյան

 

Լրահոս

Դիտել ավելին