Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 17-ից սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները Ստեփանակերտ քաղաքում

16 Հոկտեմբեր, 2020 20:08
Հոկտեմբերի 17-ից սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները Ստեփանակերտ քաղաքում

Արցախի Տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել․

«Ի գիտություն Արցախի Հանրապետության

կենսաթոշակառուների և նպաստառուների, ովքեր գտնվում են հանրապետության տարածքում

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․թ․ հոկտեմբերի 17-ից սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները Ստեփանակերտ քաղաքում։

Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և, առկայության դեպքում, նույնականացման քարտ) ներկայանալ նախարարության նոր ապաստարան։

Վճարումները կիրականացվեն անկախ կենսաթոշակառուի կամ նպաստառուի հաշվառման վայրից։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել
047-94-54-43 հեռախոսահամարով»։

 

Լրահոս

Դիտել ավելին