Կարևոր իրադարձություններ

Սվետլանա Տիխանովսկայայի հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել

16 Հոկտեմբեր, 2020 19:51
Սվետլանա Տիխանովսկայայի հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել

Բելառուսի քննչական կոմիտեն միջազգային հետախուզում է հայտարարել Սվետլանա Տիխանովսկայայի հանդեպ։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Հոկտեմբերի սկզբին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։ Հաղորդվում է, որ Նա որոնվում է քրեական հոդվածով, սակայն քրեական օրենսգրքի հոդվածը չի հստակեցվում։

Նշվում է, որ Տիխանովսկայան հետախուզվում է Բելառուսում սահմանադրական կարգը տապալելու կոչերի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին