Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին

16 Հոկտեմբեր, 2020 19:35
Հեղինակ՝ Արթուր Թովմասյան
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և իսլամիստ վարձկանների մասնակցությամբ սանձազերծված պատերազմի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Շնորհակալություն հայտնելով պարոն Միլոնովին դժվարին ժամանակաշրջանում Արցախ այցելելու համար, իմ խոսքում ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության կարևոր դերակատարությունը՝ դեպի խաղաղություն տանող բանակցությունների ընթացքում և հակամարտության կարգավորման գործընթացում»։

 

Լրահոս

Դիտել ավելին