Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել

16 Հոկտեմբեր, 2020 18:03
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել՝ 2007 թվականին Լիբիայի կողմից իր նախագահական ընտրարշավի ֆինանսավորման գործով։ Այս մասին հաղորդում Է BFMTV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Ազգային ֆինանսական դատախազությանը, գրում է РИА Новости-ին:

Այս մասին հայտնի դարձավ ուրբաթ, երբ հանրապետության նախկին ղեկավարը չորս օր շարունակ հարցաքննության ենթարկվեց 2007-ին Լիբիայի կողմից իր նախընտրական արշավի ֆինանսավորման գործի քննության շրջանակում: Այս հոդվածի համաձայն նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում:

Ֆրանսիայում առաջին անգամ է նման մեղադրանք առաջադրվում երկրի նախկին նախագահին: Սակայն Սարկոզիի համար սա չորրորդ դեպքն է:

2018 թվականի մարտի 21-ին Սարկոզիին կոռուպցիայի, նախընտրական քարոզարշավի ապօրինի հովանավորության ու լիբիական պետական միջոցները թաքցնելու մեղադրանք էր առաջադրվել։


 

Լրահոս

Դիտել ավելին