Կարևոր իրադարձություններ

Երևանում արցախցի երեխա է ծնվել

16 Հոկտեմբեր, 2020 17:35
Հեղինակ՝ Շենգավիթ Բժշկական Կենտրոն
Երևանում արցախցի երեխա է ծնվել

"Շենգավիթ" ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից հայտնում են․

ԿՅԱՆՔՆ Է ՊԱՏԱՍԽԱՆԸ

"Շենգավիթ" ԲԿ-ում ծնվել է արցախցի , Տող գյուղի բնակչուհի Իրանա Ստեփանյանի 4-րդ երեխան` Վերոնիկան: Վերոնիկայի մայրը` Իրինան հուզված էր, որովհետև ամուսինն առաջնագծում է, իսկ 12 հոգուց բաղկացած ընտանիքը Երևանում սպասում է նրա վերադարձին։ 3000 գրամ քաշով ու 48սմ հասակով գեղեցկուհու լույս աշխարհ գալուն օգնել է մանկաբարձ֊գինեկոլոգ Անահիտ Սիրունյանը։
Լուսանկարում Վերոնիկան դժգոհ է քնած։ Ինչու՞։ Երևի զգացել է, որ իր հարազատ գյուղը՝ Տողը հրետակոծել են։ Բայց հոգ չէ, որովհետև Մենք բոլորս կառուցելու ենք, շենացնելու ու հաղթելու ենք մեր երկիրը, անկախ թշնամու ցանկության ։
Շնորհակալություն բուժաշխատողներին՝ թիկունքի սպիտակ զինվորներին ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին