Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    577
    589

  • RUB

    6,34
    6,59

Կարևոր իրադարձություններ

Վաղը Բրյուսելում կրկին բողոքի ակցիա է լինելու՝ Արցախի ճանաչման հարցով

16 Հոկտեմբեր, 2020 16:02
Վաղը Բրյուսելում կրկին բողոքի ակցիա է լինելու՝ Արցախի ճանաչման հարցով

 Վաղ առավոտից Եվրոպայի հայությունը նախաձեռնել է աննախադեպ բողոքի ակցիա։ Մեր հայրենակիցները փակ են պահում հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները` Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա, Ֆրանսիա – Իտալիա, Գերմանիա – Դանիա։ Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներն այս կերպ իրենց աջակցություն են հայտնում Հայաստանին և Արցախին,  դատապարտելով՝ Արցախի դեմ ծավալված հակաահաբեկչական պայքարը։ Սփյուռքահայերը պահանջում էին կոշտ միջոցներ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։ 

 Shabat.am-ը «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, Բրյուսելում բնակվող Սարգիս Սիմոնյանի հետ զրուցել է Բրյուսելում  իրականցվող բողոքի ակցիայի և իրենց պահանջների մասին։ 

-Պարո՛ն Սիմոնյան, խնդրեի ներկայացնեիք, թե վաղը ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել։

-Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու բողոքի ակցիա, որն իր մեջ ներառում է երեք պահանջ՝ բացել օդային ճանապարհները հումանիտար օգնության համար, ճանաչել Արցախի անկախությունը և խաղաղություն բերել հայ ազգին, որը զոհ  է  դարձել աշխարհի մեծ երկրների դավադիրների կողմից։

-Ո՞րն է լինելու վաղվա բողոքի ակցիայի ուղղությունը, որտե՞ղ եք հավաքվելու։

-Վաղը 15։00-ին, հավաքվելու ենք Ժետում, որը գտնվում է Բրյուսելում։ Ցույցը լինելու է տեղում, առանց շարժի,  նպատակն է՝ բարձրաձայնել բողոքի ձայնը։ Ցույցի ընթացքում ելույթ կունենա քաղաքապետը, հայ համայնքի ղեկավարը, Տեր հայրը, և մշակութային գործիչներին։  Մենք պահանջում ենք ճանաչել Արցախի անկախությունը, դադարեցնել անարդար պատերազմը առաջին քրիստոնյա հայ ազգի հանդեպ։

-Աշխարհի տարբեր երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք։

-Մենք մարտական ենք տրամադրված և հաղթելու ենք, որովհետև մեր բռնած գործն արդար է։ Մենք պահանջում ենք նաև, որ Թուրքիային հեռացնեն ՆԱՏՕ-ի կազմից:

-Ի՞նչ եք կարծում՝ բողոքի ակցիաների միջոցով․  ճնշումներ գործադրելով՝ եվրոպական կառույցների վրա, հնարավո՞ր է հասնել Արցախի՝ միջազգային ճանաչմանը։

-Միանշանակ՝ այո, քանզի ուժը հայկական սփյուռքի միասնականության մեջ է։ Կուզենամ ավարտել այս հարցազրույցը հետևյալ տողերով․

Դուք հող եք ուզում մենք ձեզ հող կտանք

Մեր ձեռքով փորված մի մեծ փոս կտանք

Որ լցվի փոսը լեշերով թուրքի ով հայոց հողը զենքով ոտք կոխի։

Քարն էլ անվճար ձեր վրա դնենք

Հայոց տառերով մեծատառ գրենք

Սա է միշտ վերջը ցանկացած մեկի՝ ով հայի տունը զենքով կմտնի։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին