Կարևոր իրադարձություններ

Վիրավոր զինծառայողներին բուժելու հարցում անգնահատելի է բժիշկ Էլման Ամիրյանի դերը

16 Հոկտեմբեր, 2020 15:55
Հեղինակ՝ Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն
Վիրավոր զինծառայողներին բուժելու հարցում անգնահատելի է բժիշկ Էլման Ամիրյանի դերը

Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Արթմեդ բժշկական կենտրոն տեղափոխված վիրավոր զինծառայողներին արդյունավետ բուժելու հարցում անգնահատելի է կենտրոնի Վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Էլման Գրիգորի Ամիրյանի դերը: Բժիշկ Ամիրյանը 90-ականներին աշխատել է Կապանի հիվանդանոցում՝ վիրահատելով ղարաբաղյան պատերազմի հարյուրավոր վիրավորների: Այժմ էլ նրա ահռելի փորձառությունը, սառնասրտությունն ու պրոֆեսիոնալիզմը շատ կարևոր են կենտրոնում բուժվող տղաներին արդյունավետ բուժելու հարցում: Նրա խորհուրդները էապես օգնում են նաև առավել երիտասարդ մասնագետներին, բոլոր բարդ դեպքերի բուժման ռազմավարությունը որոշվում է համատեղ քննարկումների հիման վրա:

Մեզ համար սկզբունքային է անել ամեն ինչ, որպեսզի կարողանանք լիարժեք վերականգնել մեր վիրավոր քաջերի առողջությունը:

Սահմանին վիրավորված մեր հերոսները պետք է ստանան լավագույն բուժօգնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին