Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 17-18-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթացների ուղերթները

16 Հոկտեմբեր, 2020 15:26
Հոկտեմբերի 17-18-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթացների ուղերթները

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով հոկտեմբերի 17-18-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների ուղերթները, որոնք պետք է մեկնեին 09:15 Երևանից և 17:55 Գյումրիից: 

Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով: 

Հարավկովկասյան երկաթուղին հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին